ԵՄ-ն մտադիր է ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ
ԵՄ պատրաստվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք նույնպես պատժամիջոցներ կիրառեն ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ի իվանագիտական իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ Անկարա այցի ժամանակ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար՝ Ֆեդերիկ Մոգերին, ԵՄ-ի՝ Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար՝ Յոհաննես Հանը, մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման ղեկավար՝ Քրիստոս Ստիլիանիդիսը փորձելու են Թուրքիայի իշխանություններին համոզել, որպեսզի նրանք միանան ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին: