Դժվար է համատեղել ընտանիքն ու կարիերան. Քսենյա Սոբչակ
Արդեն երկու տարի է ինչ Քսենյա Սոբչակն ամուսնացել է Մաքսիմ Վիտորգանի հետ և թվում է, որ Սոբչակն արդեն սկսել է մտածել, թե որն է ավելի կարևոր՝ ընտանիքը, թե կարիերան: Ոչ մի շահավետ առաջարկություն բաց չթողող Սոբչակը անսպասելի մի գրառում է կատարել իր միկրոբլոգում:
Այս մասին գրում է 7days.ru-ն:
Սոբչակը գրել է, որ վերջին շրջանում սկսել է լուրջ մտածել, թե ինչն է կյանքում կարևոր: Քսենյան խոսոտանել է, որ իր կյանքում դժվար ու զբաղված շրջան է, որի հետևանքով նա չի կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել ամուսնուն:
.