Disney-ը նկարահանում է «Ռոբին Հուդի» իր տարբերակը
Disney կինոստուդիան իրավունք է ձեռք բերել նկարահանելու Ռոբին Հուդի մասին պատմող հերթական ֆիլմը: Այս մասին հայտնում է Deadline-ը, գրում է Rambler.ru-ն:
Ֆիլմի սցենարը կրում է «Նոթինհեմն ու Հուդը» անունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ սցենարը գրվել է «Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմի նմանությամբ:
Առայժմ միայն պարզ է, որ Ռոբին Հուդի մասին պատմող հերթական ֆիլմը կնկարահանվի էքշն մարտաֆիլմ ժանրում: