Հաքերները պարզել են, թե որքան է Բրիտանիայի արքայադստեր աշխատավարձը
Հաքերային հարձակման արդյունքում հանրությանը պարզ է դարձել, թե որքան աշխատավարձ է ստանում Բրիտանիայի արքայադուստր Բեատրիս Յորսկին: Վերջինս աշխատում է Sony Pictures-ի լոնդոնյան կազմակերպությունում: Այս մասին, հղում անելով Forbes –ին, հայտնում է Rambler.ru-ն:
Հաքերային հարձակման արդյունքում պարզ է դարձել, որ Բեատրիս Յորքի տարեկան աշխատավարձը կազմում է 19.500 դոլար: Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա ցածր աշխատավարձ է Յորքի ունեցած դիրքի համեմատ: