Տղամարդը Գինեսի գրքի հատորների ռեկորդակիր է համարվել
Re-actor.net կայքի փոխանցմամբ՝ բրիտանացի Մարտին Թոմին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ դրա համար ոչ մի ջանք չգործադրելով:
Կայքի փոխանցմամբ տղամարդը Գինեսի գրքի ամենաշատ հատորներն ունեցող մարդն է:
58-ամյա բիտանացին ասել է, որ Գինեսի ռեկորդների առաջին գիրքը ստացել է 1968 թ-ին, երբ դպրոցական մրցաշարի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո ուսուցչուհուց նվեր է ստացել Գինեսի գիրքը, որից հետո Մարտինի մայրը Սուրբ ծննդյան ամեն տոնին որդուն Գինեսի ռեկորդագրքի այդ տարվա հատորն է նվիրել:
Տղամարդու հավաքածուում այժմ 353 հատոր կա: