Վալերիան՝ ամանորյա իր ծրագրերի մասին
Շատ ռուս աստղեր արդեն հիմա սկսել են մտածել, թե ինչպես և որտեղ են դիմավորելու նոր տարին: Մի մասը մտադիր է արձակուրդ վերցնել և մեկնել էկզոտիկ երկրներ, մի մասն էլ՝ ընդհակառակը մտածում է տոներն աշխատելով անցկացնել: Այս մասին գրում է 7day.ru կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ երգչուհի Վալերիան այլ տարբերակ է ընտրել՝ համատեղելով աշխատանքն ու հանգիստը:
«Այս նոր տարին մենք ամենայն հավանականությամբ կդիմավորենք նկարահանման հրապարակում, բայց ընտանեկան միջավայրում: Մենք Իոսիֆի և երեխաների հետ ուզում ենք քաղաքից դուրս մեկնել, այցելել մորս և տոները նշել այնտեղ»,-պատմել է Վալերիան: