Ռուսաստան-Թուրքիա գազամուղը Եվրոպայի համար վատագույն տարբերակն է
Բուլղարական կառավարությունը կարծում է, որ Ռուսաստան-Թուրքիա գազամուղը Եվրոպայի համար վատագույն տարբերակն է: Պաշտոնական Սոֆիայի հավաստմամբ, գազը ԵՄ բաժանորդներին կրկին կհասնի միջնորդավորված:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր,
որ Ռուսաստանը չի կարող շարունակել գազատարի շինարարությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի և, մասնավորապես՝ Բուլղարիայի բացասական կեցվածքը: