Մեգան Ֆոքսը վրաերթի է ենթարկվել ամուսնու հետ
Ամերիկացի դերասանուհի Մեգան ֆոքսը ամուսնու՝ Բրայեն Օսթին Գրինի, հետ ենթարկվել է վրաերթի: Արդյունքում ոչ ոք լուրջ չի տուժել: Վրաերթի մեղավորը հարբած վարորդն է եղել, ով բախվել է աստղային զույգի մեքենային: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի գիշերը Լոս Անջելեսի Մալկխոլանդ Դրայվ փողոցում: Կայքի փոխանցմամբ՝ աստղային զույգի մեքենան շատ չի տուժել: