Ալիևը դիվերսանտների ընտանիքներին բնակարաններ է տվել
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառում դիվերսիա իրականացնողների ընտանիքներին նոր բնակարաններ է տվել:
Ինչպես հայտնում է Qafqazinfo-ն՝ համապատասխան կարգադրությունն Ալիևը տվել է փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալի Հասանովին, ով էլ այս մասին հայտնել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ այդ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը ԼՂՀ Քարվաճառի շրջան էր սողոսկել այս տարվա ամռանը: