Թուրքիայի վարչապետը Հունաստանում Կիպրոսի խնդրի շուրջ քննարկում կանցկացնի
Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ հարցերի քննարկումը տեղի կունենա Աթենքում թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին Հունաստան թռիչքից առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողներին է հայտնել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Գրում է Ria.ru-ն:
Աթենքում դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի երրորդ նիստը: Պատվիրակությունը գլխավորում են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: