Դավութօղլուից պահանջում են աշխատանքից ազատել հայ խորհրդականին
Թուրքիայի վարաչպետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Էթյեն Մահչուփյանի հայտարարությունը կապված խոշոր կաշառքի հետ, մեծ դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մոտ: Այս մասին հայտնում է թուրքական «Sozcu» թերթը:
Փոխանցվում է, որ իշխող կուսակցության պատագամավորները նամակ է ուղարկել Դավութօղլուին, որտեղ պահանջել են, որպեսզի նա աշխատանքից հեռացնի Էթյեն Մահչուփյանին:
Նշվում է, որ Մահչուփյանն իր հայտարարության մեջ հայտարարել է, որ ժողովուրդը հավատում է Էրդողանի կուսակցության՝ կաշառակերության գործում ներգրավված լինելուն: