Թուրքիայում ձերբակալվել է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը
Լիբիայում 2012 թվականին ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակում կազմակերպելու մեջ մեղադրվող Աբդ Ալ-Բասեթ Ազզուզը ձերբակալվել է Թուրքիայում և ուղարկվել ԱՄՆ: Այս մասին հայտնում է Milliyet թերթը:
Փոխանցվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ազզուզը Թուրքիայում ապրել է կեղծ փաստաթղթերով և ձերբակալվել Թուրքիայի Յալովա նահանգում:
Նշվում է, որ ԱՄՆ-ն Ազզուզին ներառել է ամենավտանգավոր ահաբեկիչների տասնյակում: