«Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչներից մեկին ձերբակալել են Թուրքիայում
2012թ.-ին Լիբիայում ամերիկյան հյուպատոսություն վրա հարձակման մեջ մեղադրվող Աբու ալ-Բասեթ Ազզուզին ձերբակալել են Թուրքիայում և հանձնել ԱՄՆ-ին: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Milliyet-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչը, ով ապրում էր Թուրքիայում կեղծ անձնագրով, ձերբակալվել է Յալովա մարզում, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում: Վերջինիս տեղափոխել են Հորդանան, որից հետո՝ ԱՄՆ:
Թերթը նաև հայտնում է, որ ահաբեկիչը Լիբիայում ղեկավարում էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարը: