Ռուսաստանը Թուրքիային վստահելի գործընկեր է համարել
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիային վստահելի գործընկեր է համարում, ով կարող է ինքնուրույն որոշում կայացնել:
«Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն, այնուամենայնիվ, թուրքական ղեկավարությունն իրեն բավական անկախ է պահում:
Ամեն դեպքում՝ շատ ավելի անկախ, քան, ցավոք, Բուլղարիայի կառավարությունը»,-իր հայտարարության մեջ ասել է Չիժովը: