Իրաքն իր մշակութային հարստությունից զրկվելու վտանգի առջև է կանգնած. ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Իրաքին սպառնում է իր մշակութային հարստությունից զրկվելու վտանգը:Այս մասին գրում է Itar-tass.com-ը:
Համապատասխան հայտարարությամբ Բոկովան հանդես է եկել Իրաքից վերադառնալուց մի քանի օր անց, Le Figaro պարբերականին տված հարցազրույցի ընթացքում:
«Այդ երկրի համար ներկայումս վճռորոշ ժամանակաշրջան է, քանի որ նրա ժողովուրդը կարող է զրկվել իր ինքնությունից: Ջիհադիստների հետապնդումներն ու հարձակումները հանգեցնում են տարբերվող հարուստ մշակութային, էթնիկական, կրոնական արժեքներ ունեցող մի շարք շրջանների կործանմանը, քանի որ այնտեղ ապրում են մահմեդականներ, քրիստոնյաներ, քրդեր և եզդիներ: Դարեր շարունակ հենց դա է հանդիսացել Իրաքի մշակութային հարստության ժառանգության հիմքը: Իսլամիստների հարձակումների հետևանքով բազմաթիվ մշակութային կոթողներ են տուժել», - հայտարարել է Բոկովան: