Մոսկվա-Կալինինգրադ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել Մինսկում
Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությանը պատկանող, Մոսկվա-Կալինինգրադ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Նախկինում կաթված ստացած ուղևորին անհապաղ հասցրել են օդանավակայանի բժշկական բաժանմունք, որտեղ նրան առաջին շտապօգնություն է ցուցաբերվել:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այնուհետև վերջինս հոսպիտալացման պատճառով կնոջ հետ ուղարկվել է Մինսկի հիվանդանոցներից մեկը, իսկ ինքնաթիռը Կալաինինգրադ է թռչել: