3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Գոբուստանում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 3-ին տեղական ժամանակով 06:34-ին՝ Գոբուստանից 23 կմ արևմուտք:
Նշվում է, որ այն եղել է 3 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել է 15 կմ խորության վրա: