Թեհրանը մերժել է Պենտագոնի հաղորդագրություններն «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածների մասին
Իրանի ռազմական հրամանատարությունը մերժել է Պենտագոնի հայտարարություններն այն մասին, թե Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչներն «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար, դերծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը փաստարկներ ունի Իրանի կողմից F-4 Phantom կործանիչներով «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ իրականացնելու մասին:
Ինչպես հայտնում է Fars News գործակալությունը՝ հղում անելով Իրանի բանակի Գլխավոր շտաբի ղեկավարին, Պենտագոնի հայտարարությունները «չեն համապատասխանում իրականությանը»: