ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքները
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքները: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումներով: Բացի այդ ԱՄՆ-ն մտահոգված է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում իր միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքի բնագավառում»,-այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Փոխանցվում է, որ բացի այդ Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել իրենց ժողովրդի խոսքի ազատությունը: