Մոսկվայի հետ էներգետիկական դաշինքը կփոխի Թուրքիայի քաղաքականությունը
Մոսկվայի և Անկարայի միջև էներգետիկական դաշինքի ձևավորումը նշանակում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Today's Zaman-ին:
Հրատարակության փոխանցմամբ՝ ՌԴ-ն առաջարկել է Թուրքիային Հունաստանի հետ սահմանի մոտ գազային հանգույց կառուցել՝ ԵՄ երկրներ էներգետիկայի պաշարների տրամադրման ապահովման և «Южный поток»-ի կորստի փոխհատուցման համար:
«Ռուսաստանի հետ էկոնոմիկական կապերի համար Թուրքիան ձգտում է շտկել հակասությունները միջազգային մի շարք խնդիրների շուրջ»,-նշում է Today's Zaman-ը: