ՌԴ-ն և Թուրքիան կողմ են Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանը. Էրդողան
Ռուսաստանը և Թուրքիան կողմ են Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրի և միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Գրում է ria.ru-ն:
«Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա, անշուշտ, մենք հայտարարում ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում և մի շարք համաձայնությունների, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրի պահպանման դեպքում»,-ասել է Էրդողանը: