Ռիչարդը՝ իր և Ջուսի բաժանման մասին
Այսօր երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վեջնականապես որոշում է կայացրել և նշանը հետ տվել:
Ավելի վաղ, երգչուհին հարցարույցներից մեկում հայտնել էր, որ իր նշանածն աշխատում է մի քանի քաղաքում և չի հասցնում իրեն տեսության գալ զբաղվածության պատճառով: Ջուսը զայրացել է նշանածի վրա և չի արդարացրել նրա երկարատև բացակայությունը:
Operativ.am-ի թղթակիցը կապ է հաստատել Ջուսի արդեն նախկին նշանածի՝ Ռիչարդի հետ, ով հաստատեց այդ լուրն ու ասաց.«Ջուսն իմ առաջին անկեղծ սերն է, և անկեղծ ասած, ես դեռ սիրում եմ նրան: Մենք սիրելով հեռացանք իրարից: Միգուցե Աստված էր այդպես կամենում»:
Ռիչարդի խոսքով՝ Ջուսը միակն է, ով կարողացավ իրեն 27տարվա ընդմիջումից հետ հայրենիք վերադարձնել:
«Հիմա շատ զբաղված եմ, աշխատում եմ Աբրահամովիչի և Պրոխորովի հետ: Մեծ գործեր ունեմ, ու նաև մեծ պատասխանատվություն եմ կրում դրանց համար: Շատ եմ ուզում Երևան գալ, բայց կգամ,երբ հանգիստ կլինեմ, քանի որ հիմա ինձ այդտեղ ոչ ոք չի սպասում»,-ասաց Ռիչարդը:
Նա ասաց նաև, որ գործերը շատ են, ինքն էլ երեխաներ ունի, ապրում է աղջկա հետ և պատախանատու է նրա համար:
«Ինչպես բոլորը, ես էլ եմ ցանկանում երջանիկ լինել, և ես արժանի եմ դրան»,-ավելացրեց Ջուսի նախկին նշանածը:
Հիշեցնենք, որ երգչուհի Ջուսի և ֆրանսահայ 50-ամյա Ռիչարդի նշանադրության արարողությունը տեղի էր ունեցել ապրիլին: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են ամուսնանալ այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը:
Կարինե Գևորգյան