Իրանի խորհրդարանը սատարում է կառավարության ատոմակայաններ կառուցելու ծրագրին
Իրանի խորհրդարանը սատարում է կառավարության ծրագիրը,որ երկրում պետք է կառուցել նոր ատոմակայաններ։ Այս մասին ասվում է օրենսդիրների անունից՝ նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Փաստաթուղթը,ինչպես նշում է ԻՌՆԱ գործակալությունը, 290 խորհրդարանական պատգամավորներից ստորագրել են 201-ը։ Այնտեղ,մասնավորապես ասվում է, որ օրենսիդրը սատարում է կառավարությանը, Բուշերի գործարանում նպատակային բյուջետային ֆինանսավորման երկրորդ փուլի համար, ապահովելով կառուցման համար երկու նոր միջուկային հնարավորություն՝ հետագայում ռեակտորների թվի աճման համար։