Ռուսաստանը կօգնի Իրանին՝ միանալու ԱՀԿ-ին
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամեդ Ռեզանը ստորագրել են հուշագիր, որի համաձայն, Ռուսաստանը կարող է աջակցել Իրանին՝ միանալու Առևտրի համաշխարհաին կազմակերպությանը (ԱՀԿ)։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Իրանական կողմը խնդրել է օգտագործել ռուսական փորձը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ ԱՀԿ-ին անդամակցելու համար։Ռուսական կողմը համաձայնվել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որպեսզի երկու երկրների միջև բարձրացվի երկկողմ առևտուրը, որը, ինչպես նաև կնպաստի բիզնես առաքելությունների փոխանակմանը՝ կիսվելով հեռանկարային ներդրումային ծրագրերի տեղեկություններով , ինժեներական և տեխնիկական սպասարկման նախագծերով։