Թուրքիայի կառավարությունը նոր փաթեթ կներկայացնի խորհրդարանին
Թուրքիայի կառավարությունը բարեփոխումների գործընթաց իրականացնելով ներքին անվտանգության ոլորտում՝ նոր փաթեթ է պատրաստել, որն էլ ներկայացվելու է խորհրդարանին:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ համապատասխան կարգավորումների շրջանակում փակվելու են ոստիկանության վարժարանն ու ակադեմիան: Հիմնական հիմնավորումներից մեկն էլ, փաստորեն, կապված է գյուլենական համայնքի հետ:
Նա մատնանշել է, որ գյուլենական ազդեցության դեմ կառավարության պայքարի շրջանակում դա անհրաժեշտ քայլ է, քանի որ հենց այդ կրթօջախների սաների ու դասախոսների մեծ մասը գյուլենականներ են: Այսինքն՝ դրանք հանդիսանում են «զուգահեռ պետության» որջերից:
Լևոն Հովսեփյան. ֆեյսբուք