Թուրքիայի իշխանությունները չեն կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի №2178 բանաձևը
Թուրքիայի իշխանությունները չեն կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի №2178 բանաձևը, այն է օտարերկյա գրոհայինների դեմ պայքարի մասին, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է «Իսլամական պետության» ոչնչացմանը:
Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Մուալիմը նաև բերել է ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն թուրք-սիրիական սահմանն ամսական հատում է շուրջ 1000 ահաբեկիչ՝ 80 երկրներից: