Ալեն Դելոնը վաճառքի կհանի իր ատրճանակների հավաքածուն
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է վաճառքի հանել իր ատրճանակների հավաքածուն, որը նա հավաքել է մի քանի տասնամյակների ընթացքում: Այս մասին գրում է TASS-ը:
Խոսքն 80 ատրճանակների և զենքերի մասին է, որոնք աճուրդի ժամանակ կգնահատվեն 300-30 հազար եվրո:
Ատրճանակները կներկայացվեն Փարիզի Cornette de Saint Cyr աճուրդային տանը: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
Ալեն Դելոնն իր կեսդարյա դերասանական կարիերայի ընթացքում հաճախ նկարահանվել է միայնակ հերոսի դերում՝ ատրճանակը ձեռքին, սակայն քչերը գիտեն, որ այդ կերպարներում թաքնված է եղել իրական կոլեկցիոներ: