Հռոմի պապը մուսուլմաններին կոչ է արել պայքարել «ԻՊ»-ի դեմ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած իր այցի ժամանակ քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները՝ Սիրիայում և Իրաքում գտնվող քրիստոնյաների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փոխանցվում է, որ նա ժամանել է հենց Թուրքիա, որպեսզի իսլամիստ ղեկավարներին համոզի ավելի կոշտ գործողություններ իրականացնել «ԻՊ»-ի նկատմամբ:
«Ահաբեկչական բռնությունը թուլացման որևէ հեռանկար ցույց չի տալիս Իրաքում և Սիրիայում, որտեղ շարունակվում են քրիստոնյաների և եզդի փոքրամասնության նկատմամբ հալածանքները: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները»,-հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: