Հաքերները գողացել են Անջելինա Ջոլիի և Կամերոն Դիասի անձնական տվյալները
Վերջերս, հաքերները անընդհատ փորձում են խաթարել աստղերի կյանքի գաղտնիությունը։ Այս մասին հաղորդում է Contact Music ամերիկյան պորտալը։
Մի քանի օր առաջ հաքերները կոտրել են Sony Pictures ստուդիայի բազային տվյալները , որտեղից և գողացել են Անջելինա Ջոլիի, Կամերոն Դիասի և այլ հանտնիների անձնագրային տվյալները, ինչպես նաև գաղտնաբառերը և արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները։
Աղբյուրը նաև նշում է, որ ստուդիայի աշխատակիցները այս մասին տեղեկացվել են միջադեպից հետո՝ որքան հնարավոր է շուտ։ Այս պահին նրանց արգելված է օգտագործել իրենց համակարգիչները։