Էրդողանը փորձում է քողարկել կոռուպցիոն սկանդալը
Թուրքական Hurriyet Daily News թերթը բաց նամակով դեմ է դուրս եկել այն արգելքին, որով արգելվում է հրապարակել հետաքննության զեկույցը կապված 4 նախարարների գործով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ 2013թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ոստիկանությունն անց էր կացրել հակակոռուպցիոն գործողություն, որի ժամանակ ձերբակալել էին տասնյակ մարդկանց:
Հիշեցնենք, որ այդ կոռուպցիոն սկանդալի մեջ նաև շոշափվել էր Էրդողանի որդու անունը: