Այսօր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի ծննդյան օրն է
Ալեքսանդր Բլոկ (Алекса́ндр Алекса́ндрович Блок, 1880թ. նոյեմբերի 28, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1921թ. օգոստոսի 7, Պետրոգրադ, ՌՍՖՍՀ)), ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա.Ն. Բեկետովը։
1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դուստր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։
1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանների ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն