Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մուսուլմանական երկրներին «փրկել աշխարհը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների ազդեցությունից: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
«Աշխարհն ավելի մեծ է քան «հնգյակը» և շատ ցավալի է, որ ներկայումս աշխարհը կախում ունի նրանցից: Մեզ հարկավոր է աշխարհը փրկել այդ կախվածությունից»,-հայտարարել է Էրդողանը:
Փոխանցվում է, որ նա քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհդին անվճռականության մեջ: