«Խելացի» կրծկալ՝ Victoria’s Secret-ի կողմից
Victoria’s Secret-ը կարծում է, որ նորաձևությունն առաջընթաց է ապրում: Հայտնի ապրանքանիշը հայտնի է դարձել կանացի ներքնազգեստի նոր տեսակի արտադրմամբ, որը կապված է տեխնոլոգիաների կիրառման հետ: Կազմակերպությունը ներկայացրել է «խելացի» հագուստի մեկ մոդել: Խոսքը կրծկալի մասին, որը նախատեսված է մարզուհիների համար:Այս մասին գրում է Gadgetblog.ru-ն:
Նոր մոդելի կրծկալի հյուսվածքներում էլեկտրոդներ կան, որոնք կարողանում են պահել կապը սրտի ռիթմի հետ: Այն նախատիպը չունի և ԱՄՆ-ում վաճառվում է 75 դոլարով:
Ներքնազգեստում տեղադրված մոնիտորն ու մնացած առավելություններն աննկատ են: Victoria’s Secret-ի կրծկալը կրելու դեպքում հարկավոր չէ պլաստիկ ապարանջաներ կրել: Էլեկտրոդները մաշկին դիպչելով ցույց են տալիս անհրաժեշտ պարամետրերը: