2x2=4. Կարեն Քոչարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին
Operativ.am-ի թղթակիցը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ.
-Հացադուլը ոչ մի քաղաքական գործչի և պրոցեսի արդյունք չի տվել. առավել ևս Հայաստանում, առավել ևս մի մարդու, ով այդ ճանապարհը անցել է մի քանի տարի առաջ:
Ժառանգության անդամները նշում են, որ հացադուլը ծայրահեղ քայլ է:
-Նրանք նշել են այն, ինչ ես եմ հիմա ասում, որ 2x2=4, իհարկե հացադուլը ծայրահեղ քայլ է:
-Իսկ PR քայլ չէ՞, որ Հովհաննիսյանի հացադուլին միացել է նաև իր որդին:
-PR քայլ է, թե ոչ, չեմ կարող ասել, բայց քիչ առաջ ես Ազատության հրապարակում և որդին այնտեղ չէր, այնտեղ էր Ռուբեն Հակոբյանը, ով սատարում էր Րաֆֆիին:
Դուք փորձու՞մ էիք համոզել, որ դադարեցնի իր հացադուլը:
-Այո, արդեն երկու օր է փորձում եմ, բայց նա չի համոզվում, ասում է չեմ դադարեցնի:
Պրն. Հովհաննիսյանի այն համարձակ հայտարարության մասին ի՞նչ կասեք, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կլինի միայն իր դիակի վրայով:
-Այդ հարցին մի քիչ ցինիկ մեկնաբանություն կտամ, եթե հացադուլի վերաբերյալ երբեք ինձ թույլ չեմ տա նման մենկանաբնություններ, ապա այդ հարցի մասին կարող եմ ասել. մայրեր կան չէ, որոնց որդիները ցանկանում են ամուսանանալ ռուս աղջիկների հետ և մայրերը պատասխանում են՝ միայն իմ դիակի վրայով, նման արտահայտությունները շատ են լինում մեր ազգի մեջ:
-Չե՞ք կարծում, որ այս ամենը նրա համար է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարողները չհուսահատվեն և հավատան, որ պայքարը շարունակվում է:
-Պայքարը շարունակելու այլ ձևեր կան, եթե ապրիլի իննին իր դիակի վրայով չլինի երդման արարողությունը չե՞ն հիասթափվելու, պետք չէ խոսալ դիակներից, ես արդեն լրջացնում եմ խոսակցությունը, պետք է պայքարի միջոց գտնել և պայքարել արտագաղթի դեմ, պետք չէ մի հատ էլ դիակ ավելացնել ինչ է թե ես չեմ դու ես: