Ամերիկացի հեռուստահաղորդավարը կրկնօրինակել է Լեոնտևին (տեսանյութ)
LifeStyleՀեռուստահաղորդավար Ջիմմի Ֆելլոնն իր երգիծական «The Tonight Show» հաղորդման ժամանակ կրկնօրինակել է ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտևին: Այս մասին հայտնում է NBC-ին:
Փոխանցվում է, որ հաղորդման ժամանակ ցուցադրվել է Վալերի Լեոնտևի լուսանկարը, որտեղ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվում է հատուկ շքանշանով։ Հեռուստադիտողը, ով ուղարկել էր Լեոնտևի լուսանկարը, հայտնել է, որ հաղորդավարը շատ նման է նրան:
Նշվում է, որ դրանից հետո հաղորդավարը կեղծամ է դրել և փորձել նմանակել Լեոնտեևի դեմքի արտահայտությունը: