Էրդողանի հայտարարությունն ահաբեկիչների հետ կապված
Թուրքական Hurriyetdailynews կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Իր հայտարարության մեջ Էրդողանն ասել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործունեության օրիանականացմամբ։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարողներին, սակայն միաժամանակ աչք են փակում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների գործողությունների վրա։
Իր ելույթի ընթացքում Էրդողանը նաև ասել է, որ որևէ տարբերություն չի դնում քուրդ և իսլամիստ գրոհայինների միջև, և պահանջել է, որ միջազգային արենան համապատասխան քայլեր ձեռնարկի նրանց դեմ պայքարում: