Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ընտանեկան կռիվ են սարքել պատշգամբում
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնությունից երեք ամիս անց Սիդնեյի իրենց առանձնատան պատշգամբում ընտանեկան կռիվ են սարքել: Իհարկե, նման բան բոլոր զույգերի հետ էլ կատարվում է, բայց ոչ ամեն օր կարլեի է տեսնել աստղային զույգի ընտանեկան կռիվը, այն էլ պատշգամբում: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Հղում անելով Woman's Day-ին կայքը գրում է, որ վեճից հետո Ջոուլին միայնակ է մնացել պատշգամբում, ունեցել է շատ տխուր, հոգնած տեսք և մի կերպ է զսպել արցունքները:
Միջադեպից հետո ամերիկյան տաբլոիդ InTouch-ը «Սա վերջն է. Բրեդը հեռանում է» վերնագրով նյութ է հրատարակել, մինչդեռ նույն օրը երեկոյան զույգը ներկա է գտնվել «Չկոտրվողները» ֆիլմի պրեմիերային, որի ռեժիսորը Ջոուլին է: