Վերա Բրեժնևան ցույց է տվել իր իրական քաշը
ՎԻԱ Գրա խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան հրապարակայնորեն ապացուցել է, որ նախկինի պես հետևում է իր կառուցվածքին: Երգչուհու Instagram-ի էջում տեղ գտած նկարների տակ շատ են եղել քննարկումներ երգչուհու հավանական հղիության մասին. գրում է Starhit.ru-ն:
32-ամյա երգչուհին իր միկրոբլոգում տեղադրել է իր քաշը ցույց տվող կշեռքի նկարը, որի վրա ֆիքսված է եղել 52 կգ, 500 գրամ:
«Իր կառուցվածքով Վերան կարող է միայն գլուխ գովալ, քանի որ, լինելով երկու երեխաների մայր, Բրեժնևան հրաշալի տեսք ունի»,-նման գրառում երգչուհու միկրոբլոգում կատարել է նրա երկրպագուներից մեկը: