Թուրքիան ցանկանում է ստանալ ռուսական գազ զեղչով
Թուրքիան դիմել է Ռուսաստանին գազի մատակարարման հարցում զեղչ տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիիլդիզը: Գրում է Gazeta.ru-ն:
Իր հերթին, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կողմերը շահագրգռված են գազի մատակարարման ընդլայնման հարցում:
Ավելի վաղ Թուրքիան բողոք է ներկայացրել ռուսական գազի մատակարարման նվազեցման հարցում:
Նշվում է, որ 2013 թ.-ին Թուրքիան ստացել է 26,7 մլրդ կուբամետր ռուսական գազ: