Ադրբեջանցի միլիարդատերը վաճառում է Թուրքիայում գտնվող իր ունեցվածքը
Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով ներկայումս գտվում է պարտքերի մեջ ստիպված է եղել վաճառել Անթալիայում գտնվող իր 50 հա հողատարածքը, որտեղ նախկինում պատրաստվում էր բացել գոլֆի հրապարակ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ «Galeri crystal» ընկերության փոխնախագահ՝ Թունջայ Քիլիթը, հայտարարել է, որ Իսմայիլովը, իրենց է վաճառել 100 հա տարածք Անթալիայում:
Գործարարը հրաժարվել է հայտնել, թե որքանով է գնել այդ հողատարածքը: