Սիրուշոն կթողարկի ՊռեԳոմեշ անունը կրող զարդերի հավաքածու
Սիրուշոն կթողարկի «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու: Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքի պաշտոնական էջում ու նշել, որ երբ սկսեց աշխատել «Պռեգոմեշ»-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էր դրել իր առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ:
«Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստ իս, դա լավագույն ձևով կարելի է անել' օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում»,-ասել է Սիրուշոն:
-Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն: Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ: Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել:
Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս: