Իոսիֆ Կոբզոնին զրկել են Պոլտավայի պատվավոր քաղաքացու կոչումից
Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը զրկվել է Ուկրաինայի Պոլտավա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այդ մասին համապատասխան որոշում կայացվել է քաղաքային խորհրդի պատգամավորների կողմից: Գրում է Gazeta.ru-ն:
УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոբզոնին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Батькивщина» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գորիկը:
Որպես որոշման հիմք հայտարարվել է երգչի կողմից Ղրիմի հարցում Ռուսաստանի իշխանություններին աջակցող դիրքորոշումը: