Կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն անհնար է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Փոխանցվում է, որ Էրդողանն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ստամբուլում՝ կանանց իրավունքների մասայական միջոցառման ժամանակ:
«Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր բնավորություններ, սովորույթներ և մարմնի տարբեր կազմվածք: Կանայք չեն կարող կատարել նույն աշխատանքը, որը կատարում են տղամարդիկ, ինչպես որ դա եղել էր կոմունիստական ժամանակներում մի շարք երկրներում: Կանանց չի կարելի է թույլ տալ հող փորել դա հակասում է նրանց նուրբ և ազգային բնույթին»,-հայտարարել է Էրդողանը: