Էմիլ Կուստուրիցան նշել է 60-ամյակը
Նոյեմբերի 24-ին լրացել է լեգենդար սերբ ռեժիսոր Էմիլ Կուստուրիցայի 60-ամյակը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Կուստուրիցան մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում նաև Կաննի փառատոնի 5 մրցանակի, մինչդեռ ռեժիսորը նշել է, որ այդպես էլ չնկարեց մի ֆիլմ, որը կարժանանար քննադատների ճանաչմանը:
«Ես երբեք չեմ սպասել որևէ մրցանակի: Ես գոհ էի արդեն իսկ ունեցածովս, նրանով, որ իմ նկարած ոչ մի ֆիլմ ինձ չի խայտառակել»,-ասել է Կուստուրիցան: