ՌԴ-ն կարող 40 միլիարդ դոլար կորցնել պատժամիջոցների և 100 միլիարդ` նավթի գնի անկման պատճառով. Սիլուանով
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը կարող է 40 միլիարդ դոլար կորցնել սահմանաված քաղաքական պատժամիջոցների պատճառով և 90-100 մլիրարդ դոլար՝ նավթի գնի 30%-ով անկման դեպքում: Համապատասխան հայտարարությամբ Սիլուանովը հանդես է եկել այսօր կայացած Միջազգային ֆինանսա-տնտեսական ֆորումի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆիանանսական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. սկզբից նավթի գինը նվազել է 30%-ով և հենց այդքան էլ ռուբլու անկում է գրանցվել: