System of a Down-ն անվճար համերգ կտա Երևանում ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին (տեսանյութ)
LifeStyle«System of a Down» աշխարհահռչակ ռոք խումբը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ կունենա Երևանում: Այս մասին գրված է ռոք խմբի պաշտոնական և ֆեյսբուքյան էջում :
Համերգը կկրի «Wake Up The Souls Tour- արթնացեք հոգիներ» խորագիրը:
Համերգի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին Լոնդոնում և կշարունակվի Գերմանիայում, ֆրանսիայում, Բելգիայում, Ամստերդամում, Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին ՀՀ հրապարակում առաջին անգամ տեղի կունենա System of a Down-ի անվճար համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: