Այսօր դերասան Ավետ Ավետիսյանի ծննդյան օրն է
Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), (նոյեմբերի 12 (նոյեմբերի 24) 1897, Թիֆլիս - մարտի 20 1971, Երևան), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962թ.), պարգևատրվել է Ստալինյան մրցանակ (1941թ.):
1905թ. նա ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916թ.) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918թ.) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա.Շիրվազադեի «Չար ոգի», 1918թ.) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919թ. թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921թթ. թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922թ. թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ.Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում։ Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։