Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմամբ ամենից շատ շահագրգռված է Թուրքիան. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմամբ ամենից շատ շահագրգռված է Թուրքիան: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ Դավութօղլուն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ստամբուլում՝ Ատլանտիկ խորհրդի նիստում:
«Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային նախագծերից, որովհետև շարունակում է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի «օկուպացնելը»»,-հայտարարել է Դավութօղլուն: