Իրանի արտաքին գործերի նախարարն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ կիրակի օրը
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ակնկալում է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նոյեմբերի 23-ին, կիրակի օրը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իրանական պատվիրակության աղբյուրին։
«Իհարկե մեր նախարարը ակնկալում է անցկացնել նման հանդիպում»,- ասել է իրանական պատվիրակության աղբյուրը։
Ավելի վաղ հայտնում էր, որ Լավրովը ժամանել է Վիեննա՝ Իրանի միջուկային զենքի հետ կապված բանակցություններին։
Իրանի և «վեցնյակ»-ի համաձայնության նախատեսված վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 24-ը։