Խոսքը չի գնում Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների երկարաձգմանը. իրանական պատվիրակության աղբյուր
Իրանական պատվիրակության աղբյուրը նշել է, որ հարցը չի վերաբերում Իրանի և «վեցնյակի» բանակցություններին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Ոչ մի խոսք չի գնում բանակցությունների երկարաձգման մասին և Իրանը ոչինչ չի անկարկում։ Բոլորն աշխատում են, որպեսզի հասնեն քաղաքական համաձայնության։ Իրանը կենտրոնացած է դրա վրա, և նույնիսկ ներքին խորհրդակցությունների ժամանակ չեն եղել քննարկումներ՝ բանակցություններն երկարաձգելու մասին»,- նշել է իրանական պատվիրակության աղբյուրը։
Ավելի վաղ տարածվել էր հաղորդագրություն, որ Թեհրանը «վեցնյակի»
հետ եկել էր համաձայնության, որպեսզի բանակցությունները շարունակեն ևս մեկ տարի, և որ մինչև նոյեմբերի 24-ը Իրանը և «վեցնյակը» չեն հասցնի գալ վերջնական համաձայնության։